66f399deb41e6a36125013c4072f4e19_400x400

Ինստիտուտը ձգտում է ընդգծել հետևյալ երեք հիմնական ոլորտները՝

Ժամանակակից Սփյուռք – Գլոբալ հայկական համայնքները, նրանց պատմություններն ու մարտահրավերները; Սփյուռքի մշակութային և արվեստի ներդրումները 21-րդ դարում; Հարավային Կալիֆոռնիայի եզակի համայնքը՝ ծագումը, կազմավորումը, մշակութային բազմազանությունը, քաղաքական և քաղաքացիական ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոր Սփյուռքը:

Զարգացող Հայաստանի Հանրապետությունը – Պետականության մարտահրավերները; տարածաշրջանային և ներքին քաղաքականությունը; անվտանգության խնդիրները:

Ցեղասպանության հետևանքները – Ցեղասպանության սոցիալական, հոգեբանական, տնտեսական հետևանքները; հիշողության փոխանցումը; հայ-թուրքական ընթացիկ հարաբերությունները; նոր և թաքնված վերապրածները Թուրքիայում; ազդեցությունը վերապրածների նոր սերնդի վրա; հիշողության գեղարվեստական արտահայտությունները:

Հիմնադրումից ի վեր ինստիտուտը ծառայել է որպես դասախոսությունների, գիտաժողովների և միջոցառումների հյուրընկալ վայր, որտեղ ուսումնասիրվել և քննարկվել են հայագիտության հարցերը:

Առաջիկա տասնամյակում Հայագիտության ինստիտուտը Թուրփանջյան հիմնադրամի ժամանակակից հայկական ուսումնասիրությունների ամբիոնի հետ միասին կխրախուսի ուսանողների և գիտնականների մասնակցությունը և համագործակցությունը հայագիտության ընդարձակ բնագավառում, որպեսզի բարձրացնի անցյալի, ներկայի ու ապագայի հայկական փորձառությունների հավաքական գիտակցությունը: